Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր:

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր:
11.08.2025 | 21:52

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և դավաճանեցին Արցախը, այնպես էլ հիմա են ասում, որ միջանցք չկա, միջանցք չենք տալիս, ամենը մեր ինքնիշխան տարածքն է: Էսպես ասում են, որովհետև ընտրությունների նախաշեմին են: Կընտրվեն ու առաջինը կգոռան, որ լավ էլ միջանցք է, ու հայրենի հողը փողի ու շահի տեղ փոխելը շատ պրագմատիկ և առաջադեմ բան է:

Երկու օր է, միջանցքը տված, բայց հպարտ դեմքով ու փրփրած չգիտեմ ում ապացուցում են, որ չեն տվել, եթե չեք տվել, ի՞նչն եք ապացուցում:

Էս ապացուցման արշավը նման է նրան, որ ապացուցում են, թե մածունը սև է: Մածունի վրա սև գույն են լցրել ու ասում են՝ տեսեք, սև մածուն կա, ուրեմն մածունը սև է: Մյուսներն էլ գոռում են ու ասում, որ սև մածուն են տեսել , ուրեմն սև մածուն կա, կա՛ սև մածուն: Բայց դա էսօր արեցին, վաղը արեցին, մյուս օրն ի՞նչ են անելու, երբ մածունի վրա լցրած սև գույնն անցնի, ու սպիտակը դուրս գա, իսկ այն դուրս է գալու, ինչպես «Արցախն էր Հայաստան և վերջ», ընտրվելուց հետո դարձավ «Ադրբեջան է և վերջ», ինչպես նախընտրական ծրագիր և կառավարության ծրագիր կար, իսկ հետո ոչ մեկը կար, ոչ մյուսը:

Խաղաղությունը ունի գին: Ալիևը դա կոչեց վերջերս «տնային առաջադրանք-աշխատանք», որը Հայասատանի իշխանությունը պետք է անի: Այսօր հրապարակված «նախաստորագածի» մեջ չկար այդ գինը՝ նույն կերպ, ինչ կերպ Նոյեմբերի 9-ի մեջ չկար, որևէ բան, որը հետո պետք է տրվեր, զիջվեր, ուրացվեր ու օտարվեր: Նա չի վճարել այդ գինը, այլ ստորագրել է մի թուղթ, որով իրեն՝ իշխանություն, ձեզ՝ վճարվելիք գին: Իր «խաղաղության» գինը վճարելու եք դուք, հիմա սպառում եք և ուրախանում ոչ թե խաղաղությամբ, այլ ձեզ խաղալու ու զբաղվելու համար տրված «խաղաղություն» բառով: Կընտրեք և կվճարեք գինը՝ «տնային աշխատանքն ու առաջադրանքը», ինչպես արցախցին վճարեց, կիրանցին վճարեց, շուռնուխցին վճարեց:

Դուք ապրում եք մի երկրում, որը կոչվում է «Իրական Հայաստան», և այդ երկրի ղեկավարությունը փաստացի ու աներկբա այն պարտվելը, զիջելը ու դավաճանելը ներկայացնում է, որպես հաղթանակ, ձեռքբերում, հավատարմություն և այդ կապակցությամբ հպարտությամբ ու հաճույքով շնորհավորանքներ է ընդունում: Չկա սենց բան...

Ես չեմ ուզում խաղալ «խաղաղություն» բառի հետ, ես ուզում եմ դա ունենալ աներկբա: Ես ուզում եմ ինքս որոշել էդ «խաղաղության» գինը, ոչ թե նա, ով իմ փոխարեն պետք է որոշի, թե ես ինչով, ինչքանով պետք է վճարեմ նրա որոշածի համար: Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր: Ես չեմ ուզում խաղաղություն, որտեղ «իմ հողով» անցնող ֆուռից ինձ լավագույնը միջնամատ ցույց տվող ու ծիծաղող ադրբեջանցի վարորդ կտեսնեմ, որովհետև Փաշինյանը, իշխանության մնալու համար, էդպես է որոշել իմ փոխարեն ու ստիպել նայել այդ ադրբեջանական միջնամատին:

P.S. Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ